2015-10-9 10:16:30

<<Կայծակներ և Տարրական Մասնիկների Արագացում>> խորագրով միջազգային գիտաժողով

Երևան, Հայաստան, Հոկտեմբերի 5-9, 2015թ.

Ամպրոպաբեր ամպերում կայծակի առաջացման խնդիրը` թերևս մթնոլորտային գիտության ամենամեծ առեղծվածներից է: Ամպրոպաբեր ամպերի էլեկտրականացման, կայծակնային ակտիվության, բարձր հաճախականության ռադիո ճառագայթման և մասնիկների հոսքերի միջև կապը դեռևս միանշանակ չի հաստատվել: Մթնոլորտում բարձր էներգիայի երևույթների (այսպես կոչված ամպրոպային վերգետնյա աճեր –TGEs) դիտարկումը տալիս է առավել հետաքրքիր հնարավորություն` ուսումնասիրելու նրանց կապը կայծակի առաջացման հետ: Կայծակները և ԱՎԱ-ները մթնոլորտային <<էլեկտրական շարժիչի>> լիցքաթափման այլընտրանքային մեխանիզմներն են, և այս երկու երևույթների համաչափ դիտարկումը օգնում է ավելի լավ հասկանալ այդ երևույթները: 
Բարձր էներգիայի այս երևույթները քննարկելու նպատակով Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտի Նոր Ամբերդ միջազգային գիտաժողովների կենտրոնում կազմակերպվեց գիտաժողով` “Կայծակներ և Տարրական Մասնիկների Արագացում” անվամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն էին` ԵրՖԻ-ի տիեզերական ճառագայթների բաժանմունքը և Մոսկվայի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ինստիտուտը` ԵրՖԻ-ի և ՀՀ գիտության պետական կոմիտեի հովանավորությամբ: ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Իսրաելից, Գերմանիայից, Ռուսաստանից և Հայաստանից ժամանած 30 գիտնականներ և ուսանողներ մասնակցեցին գիտաժողովին:
Ելույթները կենտրոնացած էին ամպրոպաբեր ամպերում բարձր էներգիայի արտանետումների մոդելների դիտարկումների ուսումնասիրության, կայծակների միջոցով մասնիկների հոսքերի դադարեցման, տիեզերքից և երկիր մոլորակի մակերևույթից առաջացող ամպրոպների մթնոլորտի բազմաչափ դիտարկումների, ամպրոպաբեր ամպերում ձևավորվող լիցքավորված կառուցվածքների և դրա չափերի գնահատման, մթնոլորտային էլեկտրական արտանետումներից ռադիո ճառագայթման, լայնածավալ ամպրոպային հոսքերի (EASes) ազդեցությունը` կայծակի առաջացման և այլնի վրա:
Քննարկումները լուսաբանում էին հետևյալ հարցերը` արդյոք տարրական մասնիկները խթանում են կայծակի առաջացմանը, արդյոք լայնածավալ ամպրոպային հոսքերը խոչընդոտում են վերգետնյա կայծակների առաջացմանը, արդյոք TGE և TGF հոսանքները կապված են կայծակի հոսանքի հետ, տարրական մասնիկների հոսքերի դադարեցման մեխանիզմը: 
Գիտաժողովի մասնակիցները համաձայնեցին, որ արդյունավետ կլինի համեմատել Հայաստանի, Ճապոնիայի, Սլովակիայի և ԱՄՆ-ի տարրական մասնիկների դետեկտորների միջոցով կատարած տարբեր պայմաններում TGE-ի ուսումանասիրությունների փորձարարական տվյալների մեծ քանակությունը, որպեսզի ստուգվի ամպրոպաբեր ամպերում տարրական մասնիկների առաջացման մոդելները: Հայ գիտնականները առաջարկեցին Արագածում տեղադրել այլ երկրներում մշակված սենսորներ, որտեղ առավել հաճախ մեծ TGE-ների դեպքերը գրանցվում են գարնանը և աշնանը:

 

Image may contain: 1 person