2009-11-15 04:55:45

Զեկույց Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության (ArmTech) զարգացման կոնգրեսին մասնակցության վերաբերյալ

 Սիլիկոնային հովիտ և հանդիպումներ SLAC-ում, 4-13 նոյեմբերի, 2009թ.

1.Նոյեմբերի 4-ին ես Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող պատվիրակության անդամների հետ այցելեցի Ստանֆորդի Գծային Արագացուցիչների կենտրոն (SLAC) և Բերկլիի համալսարան: Պարոն Սարգսյանը հանդիպեց SLAC-ի տնօրեն դոկտոր Դեյլ Կնութսոնի, Արագացուցչային Հետազոտությունների բաժնի տնօրեն դոկտոր Տոռ Ռաուբենհայմերի և Ստանֆորդի համալսարանի հայ ուսանողների հետ: Վարչապետը ծանոթացավ SLAC-ի պատմության հետ, նրան ներկայացրին նոր արագացուցիչների ընթացիկ հետազոտությունները և զարգացումները հզոր լուսային աղբյուրների և բժշկության բնագավառներում: Ներկայացվեց և քննարկվեց նաև իրավիճակը ազգային լաբորատորիայում (SLAC –ի ներկայիս կարգավիճակը): Հայ ուսանողների և Սիլիկոնային հովտի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Բերկլիում հանդիպման ժամանակ վարչապետը խոսեց   հայ ուսանողների` երկրում և արտասահմանի լավագույն համալսարաններում կրթության հնարավորություն ապահովելու : Նորաստեղծ Ազգային Մրցունակության խորհուրդը և Լույս հիմնադրամը համատեղ կմշակեն նախագծեր տուրիզմի, կրթության և առողջապահության  բնագավառներում: Երևանի Ֆիզիկայի իստիտուտը, որը պետք է վերածվի ազգային լաբորատորիայի, ակտիվորեն կմասնակցի Հայաստանում զարգացող միջուկային բժշկության մեջ:

2.Նոյեմբերի 6-ին և 7-ին ես մասնակցեցի ArmTech կոնգրեսի պլենար և սեկցիոն նիստերին: Պլենար նիստերը շատ հետաքրքիր էին: Սիլիկոնային հովտի խոշոր ընկերությունների նախագահները և գործադիր տնօրենները ներկայացրեցին բարձր տեխնիկայի արդյունաբերության ընդհանուր պատկերը, դրա զարգացման և Հայաստանի` դրանում մասնակցության հնարավորությունները: Ցավոք, ArmTech-ի սեկցիոն նիստերը բավականին մարդաշատ չէին, և կնքվեցին շատ քիչ քանակի պայմանագրեր: Տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի ներկայացուցիչները, չնայած շատ հետաքրքիր նախագծերի առաջարկներին, բավարար պատրաստված չէին բիզնես պայմանագրեր կնքելու համար: Նրանք չմշակեցին բիզնես նախագծեր մասնավոր կապիտալի ձեռքբերման համար (դիմել վարկերի համար, վաճառել բիզնեսի մի մասը և այլն...), և նրանք պատրաստ չէին կիսել բիզնեսը անհատների հետ` ներդրումներ ստանալու ակնկալիքով:

Նախատեսված շահույթի և արտադրանքի գնի հաշվարկները ևս փոքր ինչ կամայական էին: Իմ պլենար նիստի ներկայացման մեջ` « Տիեզերական Ճառագայթների Կիրառական Ֆիզիկա` որպես գիտա-տեխնոլոգիական նորամուծություն» ես փորձեցի ներկայացնել կապերը հիմնարար գիտության և նորամուծությունների միջև` Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական Ճառագայթների բաժանմունքի Տիեզերական Եղանակի հետազոտությունների հիման վրա: Դա նոր ստեղծվող գիտական ճյուղ է, ինչպես նաև նոր ստեղծվող առևտրային ծառայություն: Հիմնարար գիտությունը այս դեպքում անմիջապես ստեղծում է նորարարական տեխնոլոգիա: Մենք հիմնարար հետազոտություն ենք կատարել Տիեզերական Եղանակի բնագավառում, ձեռք բերել  տեխնոլոգիական հարուստ փորձ և  մշակել խոստումնալից բիզնես ծրագրեր միևնույն նախագծում: Ինչևիցե, սա բխում է նորարարական տեխնոլոգիաների և արտադրանքների  անհրաժեշտությունից ` ճգնաժամի հաղթահարման նպատակով: ArmTech կոնգրեսը նպատակ ունի Հայաստանում զարգացնել գիտության վրա հիմնված տնտեսություն` բիզնես-գիտություն համագործակցության միջոցով` խրախուսելով  լայնորեն ներգրավել սփյուռքի ինտելեկտուալ հարստությունը և ձեռնարկատիրական փորձը: Այս նպատակին կարելի է հասնել կրթության բոլոր մակարդակների բարելավմամբ,  ապահովելով ուժեղ ինտերնետային  հասանելիություն, հիմնական շեշտը դնելով այն ծրագրերի վրա, որոնք կարող են հանգեցնել նոր ծառայությունների կամ արտադրանքների ստեղծմանը, ինչպես նաև բարելավելով և ստեղծելով թափանցիկ կառավարական գործակալություններ:

Նկ 1 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Ստանֆորդի համալսարանի ուսանողների հետ, SLAC, Ստանֆորդ, 5 նոյեմբերի, 2009թ.

SLAC-ի արագացուցչային կենտրոնը.

3. Հանդիպում առաջատար Միկրոալիքային Տեխնոլոգիական հետազոտությունների խմբի ղեկավար դոկտոր Սամի Տանտավիի հետ (ATR) 2009թ-ի նոյեմբերի 10-ին, որի ընթացքում քննարկվեցին արագացուցչային տեխնոլոգիաների տարբեր կիրառություններ: ԱՄՆ-ում 2008թ-ին. արագացուցիչների արտադրության ընդհանուր ծավալը հասնում է 3.5 բլն-ի: Ամենատարածվածը փոքր 7-8 Մէվ էլեկտրոնային արագացուցիչներն են`նախատեսված քաղցկեղի բուժման համար: Նման արագացուցիչներից 3000-ը արդեն իսկ տեղադրվել են ԱՄՆ-ում: Համաշխարհային շուկայում նման արագացուցիչների 60%-ը  կենտրոնացված է Սիլիկանային հովտում գործող “Վարիան” ընկերության ձեռքերում, որն արտադրում է օրեկան մեկ արագացուցիչ:  Եվս մեկ խոստումնալից նախագիծ է կենցաղային ծախսերի կրճատման մեթոդների մշակումը. պրոտոնային ճառագայթը չիպի լիցքավորման միջոցով կարող է կրճատվել ատոմի երկարության չափով` այսպիսով ապահովելով սիլիկոնի մինչև 70% տնտեսում, ինչը շատ կարևոր է 60 նմ տեխնոլոգիաների համար: 2008թ-ին ԱՄՆ-ում սննդի 30%-ը ստերիլիզացվեց, որպեսզի առնվազն 10 անգամ երկար պահպանվի:  ԱՄՆ-ում բոլոր անվադողերը ևս ռադիոակտիվ մշակման ենթարկվեցին ավելի երկար ծառայելու համար:

Նկ 2. Կարեն Բունյաթովը և Ռոբերտ Ավագյանը պատրաստվում են այցելել LCLS 

Նկ 3.LCLS-ի 12 Գէվ էլեկտրոնային արագացուցիչը

4. Նոյեմբերի11-ին SLAC –ի Արագացուցչային Հետազոտությունների բաժնի տնօրեն դոկտոր Տոռ Ռաուբենհայմերի հետ հանդիպմանը մասնակցում էր նաև ISTC գլխավոր մենեջեր դոկտոր Կարեն Բունյաթովը և ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը ԵրՖի-ից: Ա. Չիլինգարյանը և Տոռ Ռաուբենհայմերը տեղեկացրին միմյանց ինստիտուտների նախագծերի մասին` արագացուցչային տեխնոլոգիաների` բժշկական ախտորոշման և բուժման մեջ կիրառությունների բնագավառներում: Փոխադարձ հետաքրքրություն կար նաև  բարձր հոսանքի և կոմպակտ գծային պրոտոնային արագացուցիչների մեջ (LINACs)`30-40 մէՎ էներգետիկ ինտերվալում: Պրոտոնային  թերապիան պիտանի չէ, քանի որ ներկայիս սարքավորումներից շատերը արդյունավետ չեն հիվանդների բուժման համար: Այժմ այս դժվարությունների հաղթահարման համար SLAC –ում պատրաստվում են նոր կոմպակտ LINAC-ներ: Ռոբերտ Ավագյանը տեղեկացրել է, որ նախագծվում է նոր սարքավորում պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի ախտորոշման համար, որն այժմ փորձարկվում է ԵրՖի-ում, ինչպես նաև իր խմբի կողմից հետազոտվող սարքավորման մեկուսացման հնարավորությունների մասին: Կարեն Բունյաթովը հաստատեց, որ ISTC-ն հետաքրքրված է ԵրՖի զարգացման մեջ, որտեղ  հիմնական շեշտը պետք է դրվի արագացուցիչների կիրառմամբ տեխնոլոգիաների զարգացման վրա: Երկու կողմերն էլ հետաքրքրված էին համագործակցության մեջ և որոշվեց կազմել համաձայնագիր: Նույն օրը հայկական պատվիրակությունը այցելեց SLAC –ի նոր սարքավորումների կենտրոնը: 

Գծային Արագացուցչի Կոգերենտ Ճառագայթման Աղբյուրը ապահովում է աշխարհում լազերային ռենտգենյան ճառագայթների ամենապայծառ, ամենակարճ իմպուլսները տարբեր ֆունդամենտալ և կիրառական հետազոտությունների համար: Դա գիտնականների համար աննախադեպ գործիք կծառայի կիսահաղորդիչների, կերամիկայի, պոլիմերների, կատալիզատորների և բիոլոգիական մոլեկուլների մեջ ատոմների  դասավորվածությունը հասկանալու և հետազոտելու մեջ, որը մեծ ազդեցություն կունենա այլ ասպարեզներում առաջատար ուսումնասիրություններ կատարելու համար:
LCLS
ռենգենյան ճառագայթի փունջը ավելի պայծառ է քան մարդու կողմից ստեղծված որևէ այլ կարճ իմպուլսի աղբյուր, կոշտ ռենտգենյան ճառագայթներ: Նախնական փորձերը առաջացրին լազերային լույս 1,5 անգստրեմ ալիքի երկարության, կամ 0.15 նանոմետրեր.ամենակարճ ալիքի երկարությունը, բարձրագույն էներգիայի ռենտգենյան ճառագայթներ երբևիցե ստեղծված որևէ լազերի միջոցով: Այդ լույսի ստեղծման համար թիմը պետք է հավասարեցնի էլեկտրոնային ճառագայթը 5 մետրում 5 միկրոմետր ծայրահեղ ճծգրտությամբ:
Ի տարբերություն սովորական լազերների, որոնք կիրառում են հայելապատ խոռոչներ լույսի ուժեղացման համար, LCLS-ն ազատ էլեկտրոնային լազեր է, որը լույս է ստեղծում կիրառելով վակուումում ազատ պտտվող էլեկտրոններ: LCLS-ն կիրառում է SLAC-ի երկու միլանի գծային արագացուցչի վերջին երրորդ մասը, որպեսզի էլեկտրոնները հասցնի բարձր էներգիայի և անցկացնիօնդուլատորմագնիսների շարքերի միջով, որոնք էլեկտրոնները արագորեն ետ և առաջ են մղում` ստեղծելով միավորված ռենտգենյան ճառագայթների հրաշալի ճառագայթային փունջ:

5. Նոյեմբերի 10-ին ես անցկացրեցի սեմինար Ստանֆորդի/Կավիլ մասնիկների աստրոֆիզիկայի խմբի համար, մթնոլորտի ցածր շերտերում գործող էլեկտրոնային հզոր արագացուցչի նոր բացահայտման վերաբերյալ, որը կոչվում է «կայծակից առաջացող էլեկտրոնների, գամմաների և նեյտրոնների   հոսքերը լեռնային բարձրություններում»: Նույն սեմինարը անցկացրեցի նաև Պալո Ալտոյի Լոքհեդ Մարտինի Առաջատար Տեխնոլոգիաների Կենտրոնի արևային ֆիզիկայի խմբի համար: