2011-04-30 04:58:39

Չիլինգարյանի հաշվետվությունը 2011թ-ի ապրիլի 18-27-ը “Գիտությունը Պիեր Օգեր աստղադիտարանում (Քեմբրիջ)” գիտաժողովին մասնակցության և նախագծի համագործակցին կատարած այցի վերաբերյալ (Լիդս համալսարան)

Գիտական աշխարհում հանրահայտ Արգենտինայի Պիեր Օգեր համալսարանի հիմնական ուղղությունը բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ուսունասիրությունն է,սակայն, ներկայումս համագործակցությունը շահագրգռված է իր սարքավորումները հասանելի դարձնել գիտական այլ ճյուղերի համար: Քեմբրիջի հանդիպումը այս նպատակինէր ծառայում և կայծակների ու տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունները գիտաժողովումմեծ հետաքրքրություն էին առաջացրել: Իմ զեկույցի թեման հետևյալն էր.

Մասնիկների փնջեր ամպրոպային ամպերից- բնական մասնիկային արագացուցիչներ մեր գլխավերևում

Արագածի հետազոտական կայանը այս շատ արագ զարգացող ճյուղում աշխարհումառաջատար ինստիտուտ է: Մեր նոր տվյալները կայծակնային ամպերից էլեկտրոնների ու գամմա ճառագայթների էներգետիկ սպեկտրի վերաբերյալ, կազմում էին Պիեր Օգերի գիտափորձերում բարձր էներգիայի և մթնոլորտային ֆիզիկայի բնագավառներում հնարավոր կիրառման վերաբերյալ  քննարկումների հիմնական թեման: Ես առաջարկեցի  Օգեր աստղադիտարանի տվյալների հոսքը կիրառել կայծակնային վերգետնյա աճերի գրանցման մեջ` որը առաջին անգամ մանրամասն ուսումնասիրվել է Արագածի կայանում:

Իմ Լիդս կատարած այցի ժամանակ A1554 նախագծի համագործակից և Պիեր Օգեր գիտափորձի անդամ պրոֆ. Յոհանես Կնապպի հետ բազմաթիվ քննարկումների ընթացքում մենք դիտարկեցինք հետևյալ խնդիրները.

  1. A1554 նախագծի երկարաձգումը և ամռանը Արագածի վրա չափումներ կատարելու  նախագիծը
  2. Մթնոլորտում, իոնոսֆերայում, և մագնետոսֆերայում ընթացող էներգետիկ գործընթացների հետազոտություն Արագածի Տիեզերական Միջավայրի Կենտրոնում” (02623), ներկայացված ISTC-ին,
  3. Պիեր Օգեր դետեկտորների արձագանքների սիմուլյացիա  (ջրային բաքեր)` բացահայտելու համար էներգետիկ շեմը և հնարավորությունները` դիտարկելու  1-20ՄէՎ  էներգիայով էլեկտրոններ և գամմա ճառագայթներ: