2009-04-10 04:49:05

Ա. Չիլինգարյանի հաշվետվությունը COST ES0803 Գործընթացի (Action)` “Տիեզերական Եղանակի արդյունքների և ծառայությունների մշակումը Եվրոպայում” կառավարման կոմիտեի հանդիպմանը մասնակցության վերաբերյալ, Իտալիա, 1-3 ապրիլի, 2009

INTAS համագործակցությանN 06-1000017-8777 հանդիպումը, “Արեգակնային և Գալակտիկական Տիեզերական ՃառագայթներիՄասնիկների արագացումը և Մոդուլյացիան”
Հանդիպում Ֆրասկատիև DESY արագացուցչային կենտրոններում, 5-9 ապրիլի, 2009թ.

COST-ը (European Co-operation in thefield of Scientific & Technical Research) հիմնադրվել է  1971թ-ին: Այն միջկառավարական կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռում ազգային ֆինանսավորում ստացող հետազոտությունները կոորդինացնել Եվրոպական մակարդակով:

  • Այսօր այն ունի գրեթե 300 Գործընթաց (Action) և իր կազմի մեջ ընդգրկված են մոտավորապես 30,000 գիտնականներ 34 Եվրոպական անդամ երկրներից և ավելի քան 80 մասնակից հաստատություններ  11 ոչ-մասնակից երկրների թվից:
  •   COST-ը հիմնված է Գործընթացների վրա: Վերջիններս ներկայացնում են համաձայնեցված ազգային հետազոտական նախագծերի ցանցեր այն ասպարեզներում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում (առնվազն 5) տարբեր մասնակից պետություններից մասնակիցների նվազագույն քանակի համար: Գործընթացները  սահմանվում են Փոխըմբռնման Հուշագրի միջոցով, որը ստորագրվում է COST պետությունների կառավարությունների կողմից, որոնք ցանկանում են լինել COST Գործընթացի մասնակիցը: Գործընթացի տևողությունը սովորաբար 4 տարի է:
  • Տարեկան մեկ Գործընթացի վրա, ինչպես օրինակ սեմինարներին/գիտաժողովներին ներդրումներ կատարելու, հանդիպումների ճանապարհածախսերը հոգալու, տպագրության, հետազոտողներին կարճաժամկետ գիտական առաքելություններով այլ լաբորատորիաներ գործուղելու, սկսնակ հետազոտողների գիտաժողովներին  մասնակցության համար տրվող դրամաշնորհների (PhD +<10 տարի), ուսանողների համար կազմակերպվող ամառային դպրոցների վրա հիմնականում ծախսվում  է € 120 000:

COST Գործընթաց ES0803-ը` “Տիեզերական Եղանակի արդյունքների և ծառայությունների մշակումը Եվրոպայում”, առաջնային նպատակ ունի ստեղծել միջճյուղային ցանց Եվրոպական գիտնականների միջև, որոնք զբաղվում են Գեոտիեզերքի տարբեր հարցերով, ինչպես նաև  կանխագուշակման համակարգեր մշակողների և օպերատորների միջև, որպեսզի զարգացնի կապերը Եվրոպական Գեոտիեզերքը հետազոտող և տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող հաստատությունների միջև, գնահատելու համար եվրոպական   ներուժը Տիեզերական Եղանակի առաջատար հետազոտականև մոդելավորման տեխնիկաների, հուսալի արդյունքների և ծառայությունների ստացման մեջ: Բացահայտել բազմապրոֆիլ գնորդների պահանջները, սահմանել և երաշխավորել առանձնահատկությունները նոր արտադրանքների և ծառայությունների համար, որոնք լավագույնս կբավարարեն գնորդների պահանջները:

2009 թ-ի ապրիլի 3-ին կառավարման կոմիտեի հանդիպման ժամանակ Հայաստանը ճանաչվեց որպես COST Գործընթացին համագործակից անդամ պետություն:Կառավարման կոմիտեի որոշումը պետք է հաստատվի Բրյուսելի COST-ի գրասենյակի կողմից:

INTAS համագործակցության N 06-1000017-8777 հանդիպումը “Արեգակնային և գալակտիկական տիեզերական ճառագայթների արագացումը և մոդուլյացիան” անվանմամբ անցկացվեց Իտալիայում` COST Գործընթացիի բոլոր հիմնական հետազոտողների մասնակցության շնորհիվ:

Նկ.1 INTAS համագործակցություն,  ձախից  աջ. Դոկտոր Պրոֆեսոր Ռաիներ Հիփլեր, Գրայսֆալդի համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտ, Պորֆեսոր Լեվ Դորման, Տել- Ավիվի համալսարան,  Տեխնիոն և Իսրայելի Տիեզերքի Գործակալություն, Պրոֆեսոր Էռվին Օ. Ֆլյուկիգեր, Բեռնի Համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտ, Պրոֆեսոր Աշոտ Չիլինգարյան, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ

Այց Ֆրասկատի արագացուցչային համալիր

Իտալիայի միջուկային ֆիզիկայի Ազգային Ինստիտուտը Ֆրասկատիի Ազգային Լաբորատորիայում իրականացնում է մի շարք ծրագրեր` կիրառելով մասնիկների արագացուցիչներ: Բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում առաջնահերթ է Phi և Kմեզոնների տարբեր տրոհումների ճշգրիտ ուսումնասիրությունը DAFNE գիտափորձում, ինչը կապահովի նոր տվյալներ CP խախտումների և K մեզոնային ֆիզիկայի մասին` էներգիայի տարբերակման եզակի բնորոշիչներով: Երկրորդ` FINUDA գիտափորձը կկատարվի DAFNE-ի հիմնական օղակների` երկու փոխազդող ուղղագծերից մեկի վրա, որպեսզի ուսումնասիրություններ անցկացվեն հիպերմիջուկի սպեկտրոսկոպիայի և տրոհման ձևի վրա, օրինակ հատուկ միջուկներ, որտեղ նուկլոնը փոխարինվում է բարիոնով` կառուցվածտարօրինակկվարկերից (Lambda, Sigma, Csi):

Բացիբարձր էներգիայի ֆիզիկայից, նախագծվել և կառուցվել են մասնիկների արագացուցիչների  զանազան տեսակներ` ստեղծելու տարատեսակ  փնջեր կիրառական գիտության  և արդյունաբերության համար:

Էքսիմերիլազերային լաբորատորիան արտադրում է էքսիմերի լազերային սարքավորում Հերկուլես անվանմամբ և լազերային կետանման պլազմային աղբյուր` վերականգնվող ծայրահեղ ուլտրաֆիոլետ և թույլ ռենտգենյան սպեկտրալ տիրույթում: Էքսիմերի լազերային սարքավորումն (10J/pulse, 10 Հց) իմպուլսային ռենտգենյան ճառագայթների աղբյուր է, որը առաքում է 70 էՎ –ից1200 էՎ տիրույթում, գծային արագացուցիչ (5 ՄէՎ, 160 մԱ, 20 Հց)և  ազատ էլեկտրոնների մմ-ալիքային  լազեր (FEL) (2-3 մմ, 1.5 կՎտ - 4 ms pulse, 10 Հց):

Ազատ էլեկտրոնային լազերային լաբորատորիան (FEL) գործումէ մմ-ալիքային տիրույթում(2.1 - 3.6 մմ, սպեկտրալ ինֆրակարմիր տիրույթ) և տարածվելով սպեկտրի հեռու ինֆրակարմիր տիրույթում նվազում է մինչև (400 մմ):Այժմ կառուցվում է նոր սարք` հիմնված ճառագայթի էներգիայի և փուլի “փուլային համաձայնեցման” նոր հասկացության վրա, որը կառաջացնի մեծ հզորության հարակից Սպեկտրի Հեռու ինֆրակարմիր ճառագայթում առանց ռեզոնատորի կիրառման:

Ֆրասկատիի արագացուցչային համալիրում կատարվում են հետևյալ ուսումնասիրությունները`

  • Պինդ մարմնի ֆիզիկա
  • Գերհաղորդականության և սպեկտրոսկոպիկ գիտափորձեր սպեկտրի հեռու ինֆրակարմիր տիրույթում և մմ-ալիքային սահմանում
  • Սպեկտրալ տիրույթի հետազոտություններ մոտավորապես 30 ԳՀց և 10ՏՀց-ի սահմանում` տելեկոմունիկացիոն նպատակների համար
  • Զարգացնել պատկերների ստացման տեխնիկան բժշկական ախտորոշման և թերապիայի մեջ
  • Կենսաբանական մարմինների վրա ՏՀց և ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությունը` բջիջներ, բջջային մեմբրաններ, ԴՆԹ և պրոտեիններ:

Նույն կերպ, սակայն ավելի լայնածավալ են DESY –ի արագացուցիչները: DESY-ն այժմ հիմանկանում զբաղվում է շատ հզոր ճառագայթների փնջերի ստեղծմամբ` դրանց տարբեր գիտական և արդյունաբերական կիրառություններ տալու համար: 2007-ին HERA  արագացուցչի փակումից հետո բարձր էներգիայի ֆիզիկան ստացավ հիմնականում տվյալների վերլուծության  և LHC գիտափորձերի մասնակցության ուղղվածություն: Այժմ կատարվում է միայն մեկ բարձր էներգիայի ֆիզիկայի փոքր բյուջետային գիտափորձ:Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի Ինստիտուտը առաջարկում է կիրառել DORIS կուտակիչ օղակները` ստուգելու համար էլեկտրոն-պոզիտրոնային ասիմետրիան ֆիքսած թիրախի վրա ցրումներում` օգտագործելով  OLYMPUS դետեկտորը: Համագործակցության խոսնակ Պրոֆեսոր Ռ. Միլլերըև DESY տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Հ. Դոշը հրավիրեցին ԵրՖի-ին մասնակցելու 2012թ-ին պլանավորված այս գիտափորձին:

Նկ.2. ARGUS սպեկտրոմետրը DORIS կուտակողօղակներում, կփոխարինվի OLYMPYS դետեկտորով Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի Ինստիտուտի կողմից

Նկ.3 FLASH FEL սարքավորումների համալիրում կատարվող 5 գիտափորձեր: Կառուցվածքային հետազոտության մեջ տարբեր գիտափորձերի համար կիրառվում են ուժեղացված էներգետիկ ռենտգենյան  ճառագայթներ, նանոտեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ և այլն

Նկ.4 Նորակառույց փորձարարական սենյակը PETRA 3 կուտակող օղակում` ապահովելու համար ինտենսիվ ռենտգենային  ճառագայթների 14 փնջեր դրանց  կոնդենսացված նյութերի ուումնասիրությունից մինչև բժշկագիտական կիրառություն տալու համար: Հունվարի 21-ին 14 օնդուլատոր մագնիսներից մեկը, որը PETRA 3-ի համար պետք է ստեղծի ինտենսիվ  ռենտգենային լույս, տեղադրվեց 300 մ. երկարությամբ  փորձագիտական սենյակում:

Նկ.5 Գերհաղորդիչ արագացուցչային հանգույցը XFEL սարքավորման համար` նախագծված և ներկայումս փորձարկվող TESLA համագործակցությանկողմից

ՆԿ. 6 XFEL-ի ուղու արտափորման աշխատանքների սկիզբը, մուտքը DESY-ից, իսկ վերջը կլինի  3 կմ հեռու` Շլեսոիգ-Հոլսթաինում: Ուղին կձգվի  35 մ. գետնի տակ, կառուցումը պլանավորված է ավարտել 2012թ-ին, արագացուցչային սեկցիաները ևս պլանավորված  է ավարտին հասցնել մինչ այդ ժամանակահատվածը

Նկ. 7ԵրՖի տեխնիկների խումբը և DESY անձնակազմը HERA արագացուցչի վրա անցկացվող HERA-B գիտափորձի ստորգետնյա սենյակում:Մեկ ամսվա ընթացքում ԵրՖի աշխատակիցները օգնում էին  DESY-ում դեմոնտաժել արդեն ավարտված գիտափորձը:Նրանց աշխաանքը բարձր գնահատվեց DESY-ի  ղեկավարության կողմից: Ավարտված գիտափորձի որոշ էլէեկտրոնային մասեր պահվեցին հետագայում Երևան տեղափոխելու նպատակով: Էլեկտրոնիկան կօգտագործվի ԵրՖի-ում նորաստեղծ Տիեզերական Կրթական Կենտրոնում ԵՊՀ-ի ուսանողների համար դասընթացներ կազմակերպելու համար