2016-02-2 11:22:34

Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում /ԵրՖԻ/ շարունակվում են մագիստրատուրայի դասընթասցները

Ֆիզիկան ավելին է, քան փաստերի և հավասարությունների հավաքածու լինելուց՝ այն տիեզերքի զարգացման հայեցակարգն է, որի միջոցով մենք ձգտում ենք հասկանալ ինքներս մեզ:
2014թ. ԵրՖԻ-ում մեկնարկած մագիստրոսական ծրագրի հիմնական նպատակներն են՝ ներկայիս հետազոտական խնդիրների հիման վրա տարածել փորձարարական ֆիզիկայի հիմնարար, խորը գիտելիքներ: ԵրՖԻ-ի միջազգային փորձ ունեցող դասախոսները ուսանողներին սովորեցնում են հետազոտական մեթոդների, տվյալների վերլուծությանը եւ մոդելավորման, գիտական բացահայտումների քննադատական գնահատման, բարձր էներգիայի ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի մեթոդաբանական ուսումնասիրության հիմունքները: Հիմնվելով առաջին երկու կիսամյակների ձեռք բերած գիտելիքների, այդ ունակությունները կամրապնդվեն երրորդ եւ չորրորդ կիսամյակների մեկ տարի տեւած հետազոտական փուլի ընթացքում:
2016թ. փետրվար ամսին, նոր կիսամյակից սկսած՝ նախատեսված է անցկացնել նոր դասախոսությունների շարք: Պրոֆեսոր Ա. Չիլինագարյանը սկսել է համատեղ վիդեո դասախոսությունների շարք ԵրՖԻ-ի և Միջուկային հետազոտությունների պետական համալսարանի /ՄեՖԻ, Ռուսաստան/ ուսանողների համար` նվիրված գիտական նորագույն թեմային՝ <<Մթնոլոտում Բարձր էներգիաների ֆիզիկայի>>, որում Տիեզերական Ճառագայթների բաժանմունքի ֆիզիկոսները մեծ ներդնում ունեն: Ռուս ուսանողները այս դասախոսություններին հետևում են ինտերնետի միջոցով, բացի այդ, առցանց տալիս են իրենց հուզող հարցերն ու մեկնաբանությունները: Ստորև ներկայացված է ԵրՖԻ-ի մագիստրատուրային նվիրված կայքէջը՝
http://www.yerphi.am/…/young-scientists-and-…/master-courses
2016թ. Մարտի վերջին տասօրյակում ազգային լաբորատորիան հրավիրել է ՀՀ ԳԱԱ արտասհմանյան անդամ, ազգային լաբորտորիայի նախկին աշխատակից, այժմ Գերմանիայի Զիգենի համալսարանի պրոֆեսոր՝ Ալեքսանդր Խոջամիրյանին, ազգային լաբորտորիայում դասախոսությունների շարք կարդալու համար: Իր դասախոսությունները նվիրված են լինելու տարրական մասնիկների ժամանակակից տեսությանը, Մեծ Հադրոնային Կոլայդերի վրա կատարած վերջին բացահայտումներին, քվատային էլեկտրոդինամիկային և թույլ փոխազդեցություններում հադրոնային ազդեցությունների դերին: Այս դասախոսությունները ճանաչողական մակարդակի են և նախատեսված են հիմնականում փորձարարական խմբերում աշխատող ֆիզիկոսների և փորձարարական ֆիզիկայի ուղղությամբ մասնագիտացող մագիստատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողների համար: 
Բացի այդ, մայիսին Գրենոբոլի Մոլորակագիտության և աստղաֆիզիկայի ինստիտուտի /Ֆրանսիա/ հետազոտությունների ղեկավար՝ պրոֆեսոր Ժան Լիլենսենը, ԵրՖԻ-ի մագիստրատուրայի ուսանողների համար կանցկացնի դասախոսությունների շարք:
Այսպիսի դասախոսությունների շարքը չի ավարտվում միայն այս դասախոսություններով, այլև միտում ունի շարունակելու՝ ներառելով ավելի ու ավելի հետաքրքիր թեմաներ և խորացնելով մեր ուսանողների գիտելիքները: